Դամասկոսը սիրիացի փախստականներին կոչ է անում վերադառնալ

Դամասկոսը սիրիացի փախստականներին կոչ է անում վերադառնալ
Դամասկոսը բոլոր սիրիցի փախստականներին կոչ է անում վերադառնալ հայրենիք` խոստանալով նրանց հավասար իրավունքներ և արժանապատվության պաշտպանություն` երկուշաբթի հայտնել է ՍԱՀ զինված ուժերի քաղաքական վարչության պետ Հասան Ահմեդ Հասանը:



«Ուզւմ եմ ասել, որ բոլոր սիրիացիները, որտեղ էլ նրանք լինեն, ունեն միանման իրավունքներ: Մենք բոլորս մեկ միասնական օրենքի շրջանակներում ենք, և,անկասկած, բոլորիս արժանապատվությունն էլ պետք է պաշտպանված լինի այդ նույն օրենքով»,- ասել է քաղվարչության պետը:



Դիմելով գերմանացի լրագրողին, որ հետաքրքրվել է սիրիացի փախստականների հետագա ճակատագրով, սիրիացի պաշտոնյան խնդրել է իր հայտարարությունը փոխանցել այդ երկրում գտնվող բոլոր սիրիացիներին:



«Մեր կառավարության անունից դիմում եմ բոլոր սիրիացիներին, որպեսզի նրանք վերադառնան հայրենիք»,- հավելել է Հասան Ահմեդ Հասանը: