Ռուբլին շարունակում է թուլանալ

Ռուբլին շարունակում է թուլանալ
 Նոր պատժամիջոցների սպառնալիքի ներքո ռուսական ռուբլին շարունակում է թուլանալ համաշխարհային հիմնական արժույթների համեմատ:



Երկուշաբթի դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 11:30-ին աճել է 1.3159 ռուբլով` հասնելով 68.2234 սահմանագծին: Վերջին անգամ ամերիկյան արժույթը նման ցուցանիշ է արձանագրել 2016թ. ապրիլին: Իր հերթին 2016թ. ապրիլի ցուցանիշը գերազանցել է նաև եվրոն` անցնելով 78 ռուբլու սահմանագիծը:  



Ռուբլին սկսել է անկում գրանցել անցյալ շաբաթվա կեսերից, երբ հայտնի դարձավ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին: РИА Новости-ի հարցումների համաձայն` մասնագետները կանխատեսում են դոլորի թռիչքը մինչև 70 ռուբլու սահմանագիծը, որից հետո իրավիճակը շուկայում կկայունանա և դոլարը «կընկնի իր տեղը»:



Ամենավատատեսական սցենարներով` ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շուտով կսկսեն արագ ազատվել ռուսական պետպարտքից: Այդ դեպքում դոլարը կարող է հասնել 72 ռուբլու սահմանին և ամրապնդվել այդ դիրքում: