Կառավարությունում իրար վրա են գցում․ ում որոշմամբ են արգելել լրագրողների մուտքը (տեսանյութ)

Կառավարությունում իրար վրա են գցում․ ում որոշմամբ են արգելել լրագրողների մուտքը (տեսանյութ)
Կառավարության անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ կառավարության շենքի 5-րդ հարկ, որտեղ մինչ նիստի մեկնարկը, լրագրողները «Նոր Հայաստանում» հնարավորություն են ունեցել հարցազրույցներ վարել պաշտոնյաների հետ, քանի որ վերջիններս նիստի ավարտից հետո գլխավոր մուտքով հաճախ չէին հեռանում` այդպիսով խուսափելով լրագրողների հետ հանդիպումից։



Անվտանգության աշխատակիցները լրագրողներին փոխանցեցին, որ նման որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ Որոշ ժամանակ անց Եղոյանը վերջապես մոտեցավ լրագրողներին` պատճառաբանելով, որ անվտանգության ծառայությունն է նման որոշում կայացրել` քննարկումների արդյունքում։



Ընդհանուր հայտարարի չգալով` լրագրողները առաջարկեցին նիստից հետո կազմակերպել ասուլիս ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հետ, հակառակ դեպքում իրենք բողոքի ակցիա կիրականացնեն կառավարության դիմաց։



Մանրամասները` տեսանյութում։