Հայտնի են ԱՄՆ-ում ձերբակալված ռուսների անունները

Հայտնի են ԱՄՆ-ում ձերբակալված ռուսների անունները
ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նիկոլ Նավաս Օքսմանը հայտարարել է, որ հինգ մարդ, որոնք կասկածվում են շորթման եւ խաբերության մեջ, ձերբակալվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ նրանցից չորսը ռուսաստանցիներ են։



Համաձայն հաղորդման, հրապարակվել են նաեւ նրանց անունները։ Մասնավորապես խոսքը Մաքսիմ Սուվերինի, Ստանիսլավ Լիսիցկու, Ալեքսեյ Լիվանդնու, Նիկոլայ Տուպիկինի եւ Կիրիլ Դեդուսեւի մասին է։ Նրանք ձերբակալվել են ավտոմեքենաների վաճառքի ոլորտում իրականացրած խաբեությունների պատճառով։ Նրանց հանցավոր գործունեության պատճառով պատճառվել է մոտ 5 միլիոն դոլարի վնաս։ Նրանք մեղադրվում են նաեւ փողերի լվացման մեջ։