Ֆրանսիայի պառլամենտական պատվիրակությունը կայցելի Մոսկվա

Ֆրանսիայի պառլամենտական պատվիրակությունը կայցելի Մոսկվա
Ֆրանսիայի պառլամենտում ռուս-ֆրանսիական բարեկամության խմբի նախագահ Կարոլին Ժանվիեն հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին կկայանա ֆրանսիական պառլամենտական պատվիրակության այցը Մոսկվա։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Ֆրանսիական պառլամենտական պատվիրակությունը կղեկավարի Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատի նախագահ Ֆրանսուա դե Ռյուժին։



Նշենք, որ ֆրանսիական պատվիրակությունը նախապես հայտարարել էր, որ մտադիր էր Ռուսաստան այցելել, դեռ հուլիսի վերջին, սակայն Ֆրանսիայում ծավալվող ներքաղաքական իրադարձությունները ստիպել են հետաձգել այցը։