Տեղի կունենան ռուս-չինական բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ

Տեղի կունենան ռուս-չինական բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են առաջիկայում մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի ԱԳ նախարարության հրապարակած մամլո հաղորդագրությունից։ Պեկինի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ ներկայումս ռուս-չինական հարաբերությունները չափազանց սերտ են եւ ջերմ։



Նախարար Լավրովը ասել է, որ հանդիպումների կազմակերպման եւ անցկացման համար ռուսական կողմը պատրաստ է աշխատել չինական կողմի հետ։ Նշենք, որ ռուս-չինական վերջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի էր ունեցել ԲՌԻԿՍ գագաթնաժողովի ժամանակ, երբ հանդիպել էին Պուտինն ու Ծինփինը։