Փանիկի միջադեպը՝ լակմուսի թուղթ

Փանիկի միջադեպը՝ լակմուսի թուղթ
Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը՝ Փանիկի միջադեպ, սահմանային լարվածություն, ՌԴ-ի կողմից հայտարարություններ, մտահոգություններ են առաջացրել ՀՀ եւ ԼՂՀ ռազմական ղեկավարության շրջանում: Ավելին՝ ռազմական գործի հմուտ մասնագետների պնդմամբ, այս տեմպերով Հայաստանի համար շատ բարդ է լինելու: Նրանք մասնավոր զրույցներում իրենց մտահոգություններն են հայտնում վարչապետի մի շարք հայտարարությունների առնչությամբ:



Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ իր հրապարակային ելույթում նշում է, որ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է: Ավելին՝ օրերս կայացած ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ եթե սահմանին մի բան լինի, ուրեմն Ռուսաստանն է թույլատրել: Սրանից ակնհայտ հետեւություն՝ ապրիլյան պատերազմն էլ եղավ, որովհետեւ ՌԴ-ն կարող էր կանխել, բայց չկանխեց: «Ռազմակայանը զորավարժություն է անում, ՊՆ-ն ասում է՝ տեղյակ ենք եղել, բայց վարչապետն ասում է՝ սադրանք է Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Այս հայտարարությունից հետո ռուսական փորձագետներն իրենց լրատվամիջոցներով անցնում են հարձակման ՀՀ-ի նկատմամբ: Չգիտեմ՝ այսպես ուր կհասնենք, լավ հոտ չեմ առնում»,- ասաց մեր աղբյուրը: