Երեք զոհ և տասնմեկ վիրավոր՝ ադրբեջանական բանակում

Երեք զոհ և տասնմեկ վիրավոր՝ ադրբեջանական բանակում
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հուլիսի 5-ին Նախիջեւանի ԻՀ Շարուրի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղության դիրքեր զինվորականներ տեղափոխելիս վթարի է ենթարկվել ավտոմեքենա, ինչի հետեւանքով տեղում մահացել է երեք զինծառայող, իսկ տասնմեկը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մահացածներից մեկը կոչումով ավագ լեյտենանտ է, մյուսը՝ սերժանտ, երրորդը՝ պայմանագրային շարքային: Ըստ երեւույթին, խոսքը նախորդ օրերին հայկական կողմից ոչնչացված ադրբեջանական դիրքում զոհվածների եւ վիրավորվածների մասին է:



Այդ է վկայում տեղեկությունը, որ մահացածների թաղման արարողությանը բարձրացվել են «Շեհիդները չեն մեռնում, հայրենիքն անբաժանելի է» գրությամբ ցուցապաստառներ: Այսպիսով, Ադրբեջանը, թեեւ ոչ ուղղակի, բայց ստիպված եղավ խոստովանել, որ Նախիջեւանի ուղղությամբ զինծառայողների կորուստներ է ունեցել: