Նամակ մեծարգո պարոն վարչապետ ջանին

Նամակ մեծարգո պարոն վարչապետ ջանին
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, նոր մեղադրանք է առաջադրվել,- տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։



Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության, իսկ եղբորը՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանության համար:



Քաղաքապետը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին



##### [Դավիթ Համբարձումյան](https://www.facebook.com/hambarcumyan.davit?hc_ref=ARSr5oOxokob61VHDoakybB1WalsuJlmbX7Ce0Iz8xx5hHDsUCuNzkPpl0NGNYa86fI&fref=nf)



[12 hrs](https://www.facebook.com/hambarcumyan.davit/posts/491639964610193) ·



Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո´ պարոն վարչապետ, տևական ժամանակ է, ինչ ուժային որոշ կառույցներ ինձ հետ կապ չունեցող գործերով կանչում են հարցաքննությունների և հրավիրում են դատարան։ Անկեղծ ասած՝ տպավորություն է, կարծես նրանք անում եմ ամեն հնարավոր բան` Ձեզ հաճոյանալու համար և փորձում են ստեղծել լավ աշխատանքի պատրանք։ Հավաստիացնում եմ, որ ոչ մի գործով, իսկ ավելի կոնկրետ Մասիսում տեղի ունեցած վեճին իմ մասնակցության մասով որևէ կապ չեմ ունեցել, ասեմ ավելին՝ ջանք չեմ խնայել որպեսզի հաշտեցնեմ կողմերին ու դա հնարավոր է պարզել Ձեզ հասու լիազորությունների շրջանակներում, ուստի խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել իրավապահ համակարգի որոշ օղակների գործունեությանը ու պահանջել աշխատել ոչ թե ձևի, այլ բովանդակության համար և չխաթարել համայնքի ղեկավարի` իմ պարտականությունների պատշաճ կատարումը: Մասիս համայնքի ղեկավար` Դավիթ Համբարձումյան