Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է ամերիկա-իրանյան առճակատման մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է ամերիկա-իրանյան առճակատման մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ մշակվում են հատուկ տնտեսական մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրանական կողմին աշխատել եվրոպական եւ մյուս պետությունների հետ՝ ԱՄՆ կողմից սահմանված հակաիրանական սանկցիաներից հետո։ Այս մասին հայտնում է [RTL](https://www.rtl.fr/actu/politique/jean-yves-le-drian-est-l-invite-de-rtl-matin-7794011845)-ը։ Ըստ նախարար Լը Դրիանի, նման մեխանիզմ կքննարկվի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Վիեննայում կայանալիք հանդիպման ժամանակ։



Ըստ այդ մեխանիզմի, Թեհրանը կկարողանա ազատ կերպով առեւտուր անել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանում է Միջուկային գործարքի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները։ Ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ Թեհրանը նաեւ պետք է դադարեցնի սպառնալիքները, թե դուրս կգա միջուկային գործարքի համաձայնագրից։