Լոռու մարզի որոշ բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը

Լոռու մարզի որոշ բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 9-ի ժամը 8:00-ից մինչեւ հուլիսի 10-ի ժամը 17:00-ն դադարեցվելու է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի եւ Արեւաշող, Սարամեջ, Ջրաշեն, Քարաձոր, Նոր Խաչակապ, Արջահովիտ, Լեռնանցք, Լեռնավան գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:



«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:



Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: