Պայթյուն Մեքսիկայում․ զոհերի թիվը հասել է 24-ի

Պայթյուն Մեքսիկայում․ զոհերի թիվը հասել է 24-ի
Պայթյուն է որոտացել մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում պայթուցիկ նյութերի պահեստում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ներկա պահի դրությամբ պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 24-ի։ Տարբեր ծանրության վիրավորումներ ստացել է 49 մարդ։ Զոհերի շրջանում կան նաեւ անչափահասներ։



Նախապես հաղորդվում էր 19 զոհի մասին։ Պայթյունի տեղում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները, իրավապահները եւ բուժաշխատողները։