Չինաստանում ուժի մեջ են մտել ընդդեմ ԱՄՆ սահմանված հակաքայլերը

Չինաստանում ուժի մեջ են մտել ընդդեմ ԱՄՆ սահմանված հակաքայլերը
Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հայտարարել է, որ ԱՄՆ կողմից սահմանված բարձր մաքսատուրքերին ի պատասխան Պեկինի սահմանված հակաքայլերը մտել են ուժի մեջ։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Լու Կանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հակաքայլերի մասին է խոսքը եւ պատասխան մաքսատուրքերը կոնկրետ որ ապրանքատեսակներին է վերաբերում եւ քանի տոկոս է կազմում տոկոսադրույքը։



Ավելի վաղ Պեկինը կրկին հայտարարություն էր տարածել, որ Միացյալ Նահանգները սկսել է առեւտրային պատերազմ ընդդեմ Չինաստանի եւ մի շարք այլ պետությունների, խախտելով գլոբալ առեւտրի կանոնները եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ընթացակարգերը։