Ռուսական միջամտության գործով հատուկ դատախազը նոր կասկածյալներ է որոնում

Ռուսական միջամտության գործով հատուկ դատախազը նոր կասկածյալներ է որոնում
ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններում ռուսական միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հասանելիություն է ստացել ԱՄՆ հրաձգային ազգային ընկերակցության հարկային դեկլարացիաների նկատմամբ եւ որոնում է նոր կասկածյալներ։



Այս մասին հայտնում է The Hill-ը։



Պարբերականը գրում է, որ հատուկ դատախազը ունի կասկածներ, որ Ազգային հրաձգային ընկերակցությունը միջնորդի դեր է կատարել՝ օտարերկրյա աղբյուրներից ստացված դրամական միջոցները Թրամփի նախընտրական քարոզարշավի շտաբին փոխանցելու համար։ McClatchy պարբերականն էլ գրում է, որ Ազգային հրաձգային ընկերակցությունը 30 դոլար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա։ Նշենք, որ CNN-ի՝ այս թեմայով հարցմանը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուելլերի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանութուն տալուց։