ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնվել․ անդամության հավակնորդ է Մակեդոնիան

ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնվել․ անդամության հավակնորդ է Մակեդոնիան
Այս տարվա հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կարող է հայտարարվի, որ դաշինքը համալրվում է նոր անդամներով։ Նշենք որ այս պահին դաշինքն ունի 29 անդամ, սակայն կարող է դառնալ 30։ Չի բացառվում նաեւ, որ դաշինքի անդամների թիվը դառնա նույնիսկ 31 կամ 32։



Այս մասին հայտնում է BBC-ն։



Ըստ հաղորդման, ՆԱՏՕ-ի անդամակցության այս պահին ամենց հավանական թեկնածուն Մակեդոնիան է, որը կարողացել է Հունաստանի հետ լուծել իր վիճելի հարցերը, որոնք խանգարում էին նրա անդամակցության գորշընթացը դրական արդյունքով ավարտին հասցնել։



Բանն այն է, որ «Մակեդոնիա» տեղանունը եւ Մակեդոնիա պետության անվանումն է, եւ Հունաստանի շրջաններից մեկի անվանումը։ Աթենքը մշտապես խնդիրներ էր հարուցում այս առնչությամբ։ Սակայն այժմ կարծես թե Սկոպիեն եւ Աթենքը եկել են համաձայնության, որով Մակեդոնիա պետությունը վերանվանվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, որի դիմաց էլ Աթենքը չի խոչընդոտելու, որ վերջինս անդամակցի դաշինքին։ Բրյուսելում կարեւորում են դաշինքի ընդլայնումը որպես անվտանգության երաշխիք ռուսական էքսպանսիոնիստական քաղաքականության, որն իրականացվում է Եվրոպայում։ Ի դեպ, Մակեդոնիայի անվանման փոփոխությունը պետք է հաստատվի համաժողովրդական հանրաքվեով, որից հետո միայն Մակեդոնիայի նախագահը կվավերացնի փոփոխությունը։