Կոչ ենք անում պահպանել հրադադարը՝ արյունահեղությունից խուսափելու համար․ Յենչա

Կոչ ենք անում պահպանել հրադադարը՝ արյունահեղությունից խուսափելու համար․ Յենչա

ՄԱԿ-ը հնարավորություն չունի ստուգելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մասին տարաբնույթ տեղեկությունները։

Այդ մասին Նյու Յորքում ԼՂ-ի հարցով հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի գծով օգնական Միրոսլավ Յենչան:

Նա ներկայացրել է Բաքվի պատճառաբանությունները, թե ինչով են պայմանավորված Ղարաբազում տեղի ունեցած վերջին գործողությունները, նշելով, թե ըստ ադրբեջանական կողմի, դրանք «իրականացվել են հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում»։

Նա հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մտահոգությունը՝ ԼՂ-ում բռնկած էսկալացիայի առթիվ, հորդորել Երևանին և Բաքվի զերծ մնալ իրավիճակի սրումից, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև կարևորել հումանիտար իրավիճակի շուտափույթ կարգավորումը։ 

Յենչան անդրադարձել է նաև այսօր Եվլախում կայացած Ստեփանակերտի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը ու ևս մեկ անգամ կոչ արել հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ խուսափելու նոր արյունահեղությունից։

Քարտուղարությունը սերտորեն շփումներ կունենա կողմերի հետ՝ կյանքի կոչելով խաղաղության գործընթացի օրակարգը, միաժամանակ մարդասիրական աջակցություն կտրվի տարածաշրջանի բնակիչներին, եթե նման հասանելություն ու պահանջարկ տրվի ՄԱԿ-ին, հավելել է նա։