Մանվել Գրիգորյանի կերպարն անակնկա՞լ էր ՀՀԿ-ի համար

Մանվել Գրիգորյանի կերպարն անակնկա՞լ էր ՀՀԿ-ի համար
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից **Hraparak.am**-ը հետաքրքրվեց՝ քաղաքական պատասխանատվություն ո՞վ է կրելու Մանվել Գրիգորյանի արարքների համար։ Բաղդասարյանն ասաց, որ պարտադիր չէ յուրաքանչյուր անհատի համար քաղաքական պատասխանատվություն կրեն։



Դիտարկմանը, թե նախկինում ինչո՞ւ իրավապահ մարմինները չէին հետաքրքրվում Մանվել Գրիգորյանով, մի՞թե ԱԱԾ-ն այն ժամանակ կասկածներ չուներ, Բաղդասարյանն ասաց․ «Այ, դա արդեն պետք է դիմեք իրավապահ մարմիններին»։



**Hraparak.am**-ը նկատեց, որ ստացվում է՝ ԱԱԾ-ն անգործության է մատնված եղել, իշխանույթունը փոխվեց, նոր սկսեց աշխատել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց այդ հարցերն ուղղել իրավապահ մարմիններին։ Մեր մյուս հարցին, թե Մանվել Գրիգորյանի կերպարն իրենց համար անակնկա՞լ էր, Բաղդասարյանը մեր հարցը, չգիտես ինչու, ոչ կոռեկտ համարեց․ «Յուրաքանչյուր անձնավորություն, որը գալիս է, մենք չգիտենք, թե նա ինչ գործողություններ է անցյալում կատարել»։



Տեսանյութը քիչ հետո։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**