«Այբ»-ի տնօրենը և պաշտպանության նոր փոխնախարարը եղբայրներ են

«Այբ»-ի  տնօրենը և պաշտպանության նոր փոխնախարարը եղբայրներ են
 «Այբ»-ի  տնօրեն Արամ Փախչանյանը և պաշտպանության նոր փոխնախարար Դավիթ Փախչանյանը եղբայրներ են։



Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է։ Վերջին շրջանում «Այբ» դպրոցը ևս հայտնվել է սկանդալների կիզակետում։ ԿԳ նորանշանակ նախարարի և «Այբ» դպրոցի միջև դիմակայությանը տեղյակ  եք։ Նախարարն անդրադարձել է կառավարության կողմից ֆինանսավորվող մի շարք ուսումնական նախագծերին` նշելով. «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։ Խոսքը «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ» դպրոցի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպի մասին էր։ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․



«Այբի հետ կապված… Հարգելիներս, հանձնարարել եմ կազմակերպել ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»։



 Մյուս եղբայրը՝ Դավիթը, «Այբ» ակումբ, «Այբ» կրթական եւ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է, 2014-ից մինչ նշանակման պահը հանդիսացել է «Դիլիջան կենտրոնական դպրոցի» եւ «Այբ» կրթական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահը:



2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։  Նա միաժամանակ նշանակվել է նաեւ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:



ՀԳ Հետաքրքիր է ու՞ր մնաց «Այբ»-ի ֆինանսական աուդիտի արդյունքները։ Արդյունքները դեռ չամփոփած «Այբ»-ի համահիմնադիր եղբայրը բարձր պաշտոն է ստանում։ Իսկ եթե ամփոփվել և ժխտվել է, կա՞ որևէ նոր հայտարարություն Կրթության նախարարի կողմից։



Հասմիկ Բաբաջանյան