Այդ խնդիրները կապված են եղել Տեր Մեսրոպ քահանայի՝ կրթության ոլորտում ունեցած բացասական գործունեության հետ (տեսանյութ)

Այդ խնդիրները կապված են եղել Տեր Մեսրոպ քահանայի՝ կրթության ոլորտում ունեցած բացասական գործունեության հետ (տեսանյութ)
ՀՀ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ ԿԳՆ-ում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթներին ու չարաշահումներին առնչվող հարցերին։ Նա ասաց, որ ԿԳՆ-ն տարիներ շարունակ ամենակոռումպացված հիմնարկներից է եղել, որտեղ մեծ քանակի չարաշահումներ են տեղի ունեցել։



Նա նշեց, որ իրենք միջազգային կառույցներից ստացվող դրամի կարիք չունեն, որ պայքարեն կոռուպցիայի դեմ, քանզի իրենց կամքը դրա համար բավարար է։ Նախարարը խոստովանեց, որ շատ են նյարդայնացնում կլոր թվերը բյուջեների մեջ․ «Նույն այդ 4800 հոգու հանգստի գնալը շատ տարօրինակ է, հատկապես, որ դրանք շատ կոնկրետ մարդկանց են տրվում։ Եվ հիմա տարածքային կառավարման նախարարին խնդրել եմ, որ նորանշանակ մարզպետների հետ մի հատ էլ էդ ցուցակների ռեվիզիա իրականացնի, և մենք հասկանանք, թե որտեղ է խնդիրը»,-ասաց Հարությունյանը։



Նա նաև անդրադարձավ «ԱՅԲ»-ի ու «Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեմային, որտեղ նա արդեն հանձնարարել է աուդիտ անցկացնել՝ նշելով, որ «Այբ»-ի անունը հիմա շատ է հնչեցվում։



«Դա հնչեցնում է Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ փորձելով սրա մեջ ներքաշել «Այբ»-ին, մինչդեռ էն խնդիրները, որի մասին ես խոսել եմ, կապված են եղել Տեր Մեսրոպ քահանայի քաղաքական գործունեության հետ և կրթության ոլորտում նրա ունեցած բացասական գործունեության հետ, և «Արարատյան բակալավրիատին» հատկացրած մեծ գումարների և դրա արդյունքների հետ»,-ասաց ԿԳ նախարարը։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**