Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում (տեսանյութ)

Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում (տեսանյութ)
Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող հայ վարորդները՝ պահանջելով ժամանակավորապես հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել դեպի ՌԴ ուղեւորափոխադրումների արգելքը, որն ուժի մեջ է մտել հունիսի 1-ին:



Նշենք, որ հունիսի 1-ից ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող հայ վարորդներին թույլ չի տրվում մուտք գործել ՌԴ տարածք:



Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրող ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը՝ նշեց, որ տրանսպորտի կապի եւ տեխեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում իրենց առաջարկել են, որ կարող են 150 հազար դրամ վճարել միակողմանի երթ անելու համար, որպես պետական տուրք եւ ուղեւորափոխադրում իրականացնել։



Ակցիայի մասնակիցները նշեցին, որ 2 օրից կրկին հավաքվելու են կառավարության դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան։



_Մանրամասները՝ տեսանյութում։_