Բողոքի ակցիա՝ ընդդեմ Վայոց Ձորի մարզպետի

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Վայոց Ձորի մարզպետի
Վայոց Ձորի մարզի բնակիչներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ ԲՀԿ-ի «քվոտայով» նշանակված նախկին ՀՀԿ-ական մարզպետ Արագած Սաղաթելյանի։



Հիմնական դժգոհողները Վայքի բնակիչներն են, որոնք այս պահին շարժվում են Եղեգնաձոր, որ այնտեղի ակտիվի հետ հրապարակում միասին անցկացնեն իրենց ակցիան ընդդեմ մարզպետի։ Մեզ հետ զրույցում Եղեգնաձորի բնակիչներից Լիպարիտը, ով ակցիայի մասնակիցներից է, ասաց․ «Հիմնական խնդիրն էն ա, որ մենք այն ժամանակ բաց նամակ էինք ուղարկել, որ չվարկաբեկված կադր լինի, կապ չուն՝ որ կուսակցությունից կլինի, ու հիմա, վայքեցիների կարծիքով, սա վարկաբեկված մարդ է, որը չի կարա լինի մարզպետ։ Ինքը ՀՀԿ-ական ա եղել, ՀՀԿ-ի կողմից Վայքում քաղաքապետի թեկնածու ա եղել, մի անգամ ընտրվել ա, երկրորդ անգամ պարտվել ա, բայց ՀՀԿ-ի թեկնածու ա ինքը եղել, իսկ էս պահին էլ ինքը, որպես ԲՀԿ-ի թեկնածու, եկել ա մարզպետ»։



Իսկ միայն ՀՀԿ-ական լինելո՞վ է վարկաբեկված, թե՞ այնպիսի քայլեր է արել, որոնք իրեն վարկաբեկել են, մեր զրուցակիցն ասաց․ «Ես կոնկրետ չեմ կարա ասեմ, որովհետև էդ մարդուն անձնապես չեմ ճանաչում, վայքեցիները ավելի կոնկրետ կարան էդ հարցերին պատասխանեն»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**