Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ. Արցախի ՊՆ

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ. Արցախի ՊՆ
Մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:



Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:



ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: