Արձագանքում է Անի Քոչարը

Արձագանքում է Անի Քոչարը




Այս օրերին Անի Քոչարի որպիսության մասին շատերն են ուզում իմանալ, գրում են, անհանգստանում։ Ու ահա պատասխան Անի Քոչարի ֆեյսբուքյան էջում․



 [Գայանե Մինասյան](https://www.facebook.com/gago.gayush?hc_ref=ARQ1TsPQorh2pO7sa_hkpG9WlyovAyYGSzJDT2aHV8dQazlsl9mRvEYpBkEl5fv8EzE)



Իրավիճակից ելնելով Անին չի կարողանում ձեզ բոլորիդ մեկ առ մեկ պատասխանի , բայց ձեր բոլորի աջակցման , սատարման , և Աղոթքները շատ մեծ ուժ են տալիս, բոլորիդ նամակներին ու հաղորդագրություններին անպայման կանրադառնա , բոլորիցդ մեկ առ մեկ հոգաչափ շնորհակալ է !!! ապրեք բոլորդ !!!!



Հ.Գ ժողովուրդ ջան բոլորս իրար հետ ուժ ենք տալու, որ մեր Անին առողջանա, ու ես հավատում եմ , որ Տիրոջ օրհնությամբ ամեն ինչ լավ է լինելու !!!! Անիկոս մենք քեզ շատ ենք սիրում։



Հենց այդ գրառման տակ Անին իր էջում  գրել է․



[Ani Qochar](https://www.facebook.com/profile.php?id=100003924907399&fref=ufi)



Ապրի իմ աղջիկը, ժողովուրդ ջան Գայուշս արդեն փոխանցեց: Ես պարզապես կապ չեմ ունենում և ֆիզիկապես չեմ հասցնում դեռևս: Բայց առաջին, իսկ հնարավորության դեպքում բոլորդ անխտիր կպատասխանեմ: Հայեր, դուք կյանք եք։







Հիշեցնենք, որ [Անի Քոչար](https://www.facebook.com/Անի-Քոչար-431837636893887/?hc_ref=ARQffR4L2oBkMA9pUCZR2WQmO62_-WBho7Bj9byiHXBc9Zq7K8fcf0dQ-AJE8auc3HY)ը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․



##### [Ani Qochar](https://www.facebook.com/profile.php?id=100003924907399&hc_ref=ARSWqsgcCppJ2oE_cSAgTZVVr1WEvvWY3mCzpx6yyr272P5qeu8foqN3GTKsZt4ILRg&fref=nf)



Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ: Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին



Ինձ բացակա չդնեք….



Հ.Գ. Փաստորեն հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի Հայրենիք:



Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն, իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին:



Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբաղվում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել:



Առաջ Աստված, տեսնենք ով ում…



Սիրում եմ ձեզ



Հասմիկ Բաբաջանյան