Պետդեպը նախազգուշացրել է Սիրիային զերծ մնալ դեէսկալացիոն գոտու մոտ գործողություններ ձեռնարկելուց

Պետդեպը նախազգուշացրել է Սիրիային զերծ մնալ դեէսկալացիոն գոտու մոտ գործողություններ ձեռնարկելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհանգստացած է այն լուրերից, որ սիրիական բանակը նախապատրաստվում է որոշակի գործողություններ իրականացնել դեէսկալացիոն գոտիներից մեկի սահմանին մոտ, Սիրիայի հարավ-արեւմուտքում:



Այս մասին տեղեկանում ենք Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից:



Պետդեպի խոսնակը կոչ է արել Ասադի վարչակարգին զերծ մնալ նման գործողություններից, քանի որ դրանք կարող են բելեր կոնֆլիկտի սրացմանը: Պաշտոնական Դամասկոսն այս կոչին դեռ չի արձագանքել: