Կիեւում ուղղափառ եկեղեցում արցունքաբեր գազ են արձակել

Կիեւում ուղղափառ եկեղեցում արցունքաբեր գազ են արձակել
Ուկրաինայում, Կիեւի պատրիարքարանին պատկանող եկեղեցում արձակել են արցունաբեր գազ: Դեպքի պատճառով տուժել է մի միանձնուհի:



Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի կայքում հրապարակված հայտարարությունից:



Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան: Խուլիգանական արարքի կատարողները եղել են երկու հոգի: Արարտի մոտիվները դեռ անհայտ են: Չարագործներին որոնում է տեղի ոստիկանությունը:



Կիեւի պատրիարքարանից մեկնաբանել են, որ նման դեպքերը կարող են սրել իրադրությունը, քանի դեռ իրենք սպասում են, որպեսզի Պոլսի Տիեզերական պատրիարքությունը ճանաչի իրենց ինքնագլխությունը: