Էդմոնը մեր կողմերում վարձով է ապրում,- պատմում է ուսուցչուհին

Էդմոնը մեր կողմերում վարձով է ապրում,- պատմում է ուսուցչուհին
«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանին գիտեք։



Hraparak. am կայքից տեղեկանում եմ, որ մինչև Արտակ Զեյնալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելը, այդ պաշտոնն առաջարկել են Էդմոն Մարուքյանին, վերջինս չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը պառլամենտում ավելի մեծ գործ կանի թիմի համար։



Մտածում էի՝ եթե այդ պաշտոնից հրաժարվել է, ուրեմն «յուղ ու մեղրի մեջ կորած է․․․»։



Երեկ զրուցում էի Քանաքեռի թիվ 84 դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ։ Էդմոն Մարուքյանի տղաները սովորում են հենց այդ դպրոցում, որտեղ ուսուցչուհին է աշխատում։ Հենց այնպես, ինքնաբուխ պատմում է․



-Էդմոնը հենց մեր կողմերում է ապրում (Քանաքեռում)՝ վարձով։ Երկու երեխա ունի, մեր դպրոցում են սովորում, երրորդն էլ շուտով կունենա․․․ Դժվար է երկու երեխայով, շուտով երրորդն էլ կունենան, վարձով ապրելը։



Փոքրիկ էպիզոդիկ զրույց է, բայց երբեմն փոքր բանի մեջ ավելի մեծ բան ես տեսնում։ Հասկանում, որ ցանկացած պայքարի հիմքում սոցիալականն է։