«Հրապարակ»․ «Հրապարակ»-ն առանց Կարպիս Փաշոյանի՞

«Հրապարակ»․ «Հրապարակ»-ն առանց Կարպիս Փաշոյանի՞
Պատմաբան, հրապարակախոս, «Հրապարակի» մեկնաբան Կարպիս Փաշոյանն առաջիկայում հնարավոր է նշանակվի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ։ Առաջարկն արդեն արվել է եւ, ըստ ամենայնի, նաեւ կընդունվի։



Կարպիս Փաշոյանը սահմանադրական հանրաքվեից հետո հեռացվեց Երեւանի դպրոցներից մեկից, որտեղ պատմության ուսուցիչ էր աշխատում եւ հանդգնել էր հանրաքվեի ընթացքում պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Նա ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ՝ նրա եւ ընկերների նախաձեռնությամբ սկսվեց Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարը։ Նրանք պայքարի առաջին փուլում դրամ էին հանգանակում՝ Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու նպատակով։