Telegram-ը բողոքարկել է արգելափակման մասին Տագանսկի դատարանի կայացրած որոշումը

Telegram-ը բողոքարկել է արգելափակման մասին Տագանսկի դատարանի կայացրած որոշումը
Telegram մեսենջերի շահերի պաշտպանները բողոքարկման գանգատ են ներկայացրել, որով խնդրում են վերատեսության ենթարկել Տագանսկի դատարանի որոշումն առ այն, որ մեսենջերի գործունեությունը պետք է արգելվի: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Բողոքը ներկայացվել է մայիսի 11-ին: Մեսենջերի շահերը կներկայացնեն իրավապաշտպան «Агора» կազմակերպության իրավաբանները: Բողոքարկման գանգատում նշվում է, որ արգելափակման որոշումը կայացվել է ոչ լիազորված անձի կողմից, խախտվել են մի շարք դատավարական ընթացակարգեր եւ խախտվել է մեսենջերի ինքնապաշտպանվելու իրավունքը եւ այլ սկզբունքներ: Հայցում նաեւ նշվում է, որ արգելափակված IP հասցեների մեծ մասը պատկանում են այնպիսի խոշոր միջազգային ընկերությունների, ինչպիսիք են՝ Google, Amazon, Digital Ocean եւ Microsoft ընկերությունները, որոնք որեւէ կապ չունեն Telegram-ի հետ, մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ արգելափակվել է արդեն քսան միլիոն հասցե: