Յակուտիայում ջրհեղեղի գոտում է հայտնվել 1,3 հազար մարդ

Յակուտիայում ջրհեղեղի գոտում է հայտնվել 1,3 հազար մարդ
Ռուսաստանի ԱԻ նախարարությունը հայտարարել է, որ Յակուտիայում հեղեղումների գոտում է հայտնվել ավելի քան 1,3 հազար մարդ:



Հիշեցնենք, որ հեղեղումների պատճառ է դարձել Ալդան գետի գարնանային վարարումը: Հեղեղումներ եղել են Կյուպցի գյուղում, որը գտնվում է Ուստ-Մայսկի շրջանում:



Ընդհանուր առմամբ աղետի գոտում են հայտնվել երեք գյուղ, 677 բակային տնտեսություն, 291 բնակելի տուն, 1316 մարդ: Աղետի գոտում հայտնվածներից 390-ը երեխաներ են:



Նշվում է, որ փրկարարները շարունակում են տարհանումները: Տարհանվածներին տեղավորում են ժամանակավոր կացարաններում:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յակուտիայի Ամգինսկի շրջանում ջրհեղեղի թիրախում էր հայտնվել 240 բակային տնտեսություն եւ 150 բնակելի տուն: