Ինդոնեզիայում պայթյունների հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Ինդոնեզիայում պայթյունների հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ
Ինդոնեեզիայի Սուրաբայա քաղաքում մուսուլման մահապարտները հարձակումներ են գործել 3 եկեղեցիների վրա: CNN-ի հաղորդմամբ՝ 10 մարդ զոհվել է, 41-ը՝ այդ թվում նաև 2 ոստիկան գտնվում են հիվանդանոցում։



Ինդոնեզիայի բնակչության մեծամասնությունը իսլամ է դավանում։ Քրիստոնյա է բնակչության ընդամենը 10 տոկոսը։



Տարիների ընթացքում Ինդոնեզիայում բազմաթիվ հարձակումներ են կատարվել ռասսայական ու կրոնական հողի վրա։ Տարիներ շարունակ այստեղ հայտնի է եղել Ալ Քաեդա խմբավորման հետ առնչություններ ունեցող Ջեմաա Իսլամիյա խմբավորումը։



Վերջին տարիներին էլ տարածաշրջանում ակտիվացել է Իսլամակն հանրապետության նոր անդամների հավաքագրման գործընթացը։