ԱՄՆ-ն ֆինանսական միջոցներ կհատկացնի Դոնբասի վերականգնման համար

ԱՄՆ-ն ֆինանսական միջոցներ կհատկացնի Դոնբասի վերականգնման համար
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ն 125 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ Դոնբասի եւ հարակից շրջանների զարգացման համար: Օգնությունը, ըստ պաշտոնական հայտարարության, լրացուցիչ միջոց է, որպեսզի ամրապնդի կայունությունը ռեգիոնի ուկրաինական համայնքներում, ամրացնի տեղական տնտեսությունը եւ արագացնի զարգացման տեմպերը: Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ այն բանից հետո, երբ Ուկրաինայում հայտնվի հակակոռուպցիոն դատարանը, Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է հավելյալ հատկացումներ կատարի Կիեւին: