Մանչինին կկորցնի 13 միլիոն եվրո՝ հանուն Իտալիայի

Մանչինին կկորցնի 13 միլիոն եվրո՝ հանուն Իտալիայի
Պետերբուրգյան «Зенит»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պայմանավորվել է ակումբի ղեկավարության հետ համագործակցության պայմանագրի խզման հարցի շուրջ: Արդեն մայիսի 14-ին նա կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի մարզիչ: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Պարբերականը նաեւ նշվում է, որ այս քայլով Մանչինին կկորցնի 13 միլիոն եվրո՝ պայմանագիրը վաղաժամ խզելու համար: Նշենք, որ ժամանակին Մանչինին ցանկություն է հայտնել նաեւ ղեկավարել այլ թիմեր եւս: