Ջոան Ռոուլինգը բացահայտել է Թրամփի ստորագրության գաղտնիքը

Ջոան Ռոուլինգը բացահայտել է Թրամփի ստորագրության գաղտնիքը
Գրող, Հարրի Պոտերի մասին պատմող վիպաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը բացահայտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրության գաղտնիքը: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:



Նշենք, որ Թրամփը բավական յուրօրինակ եւ տպավորվող ստորագրություն ունի, որն աչքի է ընկնում իր խոշորությամբ: Թվիթերյան օգտատերերից մեկը հարց էր տվել, թե ինչու ԱՄՆ նախագահի ստորագրությունն այդքան խոշոր է:



Ի պատասխան, գրող Ռոուլինգը հրապարակել է ձեռագրաբաններից մեկի որակումները՝ կապված Թրամփի ստորագրության եւ նրա անձնական որակների հետ, որտեղից պարզ է դառնում, որ ամենայն հավանականությամբ Թրամփը մեծափառության մանիա ունեցող մարդ է, ով սիրում է, որ իրեն գովերգեն, չի կարողանում տանել, որ իրեն քննադատում են, սիրում է ցուցադրական եւ տպավորիչ տեսարանները, ուշադրության կենտրոնում լինելը: