Երուսաղեմի Հայոց պատրիարքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ հրավիրել Երուսաղեմ

Երուսաղեմի Հայոց պատրիարքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ հրավիրել Երուսաղեմ
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:



Շնորհավորական նամակում Նուրհան պատրիարքը հույս է հայտնել, որ ժողովրդի կամքով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կկարողանա հաղթահարել եւ հարթել այն բոլոր դժվարությունները, որոնց առաջ կանգնած է հայրենիքը: Նա նաեւ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան:



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/32207879_2095546157376804_105454774400319488_n.jpg?_nc_cat=0&oh=fcbb360b1ef5ebf59b1cfa8c8da2eb74&oe=5B4FC055)