Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման վայրը հայտնի է

Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման վայրը հայտնի է
ԱՄՆ նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջիկա պատմական հանդիպման վայրը հայտնի է։Այն տեղի է ունենալու երրորդ երկրում: Ինչպես հայտնում է CNN-ը, վկայակոչելով իր պաշտոնական աղբյուրների փոխանցած ճշտված տեղեկություններին, երկու առաջնորդները կհանդիպեն Սինգապուրում:



Այդուհանդերձ, հնարավոր են որոշակի փոփոխություններ, թեեւ Սպիտակ տունը ձեռնամուխ է եղել հենց այդ երկրում հանդիպման նախապատրաստական աշխատանքներին:



Նշենք, որ, ըստ Թրամփի ավելի վաղ արված հայտարարության, իր եւ Կիմ Չեն Ընի հանդիպման վայրը կհաղորդվի ոչ ուշ, քան մայիսի 12-ին: Նշենք նաեւ, որ ներկայումս Հյուսիսային կորեայում է գտնվում ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն: