Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է ռադիոլոկացիոն կայան

Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է ռադիոլոկացիոն կայան
Իսրայելական զինուժը Սիրիայում ոչնչացրել է ռադիոլոկացիոն կայան՝ թիրախավորելով սիրիական ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը:



Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ սիրիական հակաօդային ուժերը կարողացել են հակազդել իսրայելական տասնյակ հրթիռների: Որոշ հրթիռներ հասել են իրենց նպատակային թիրախներին, սակայն մյուս մասը ոչնչացվել են ՀՕՊ կողմից:



Reuters-ն էլ մանրամասնել է, որ ոչնչացվել է նաեւ զինապահեստ:



Նշենք, որ իսրայելական զինուժի թիրախում հատկապես իրանական խմբավորումներն են: