Ես այն չեմ, ինչպես որ կարելի է ինձ բնութագրել․ ներողություն եմ խնդրում

Ես այն չեմ, ինչպես որ կարելի է ինձ բնութագրել․ ներողություն եմ խնդրում
Նաիրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



###### [Naira Movsisyan](https://www.facebook.com/NairaMovsisyanActress/?hc_ref=ARQAQ_kXH_phEh-RNl_9E1GQZXwANLjFUwLRsmu13s3ctBa_SF5kZXfqhJzYQk5PGpI&fref=nf)



Այս օրերին շատ քննարկվեց, այն տեսանյութը, որտեղ ես օգտագործել եմ /քոչվոր/ բառը։ Իմ շատ սիրելի երկրպագուներին եւ բոլոր նրանց, ում նյարդայնացրել է իմ խոսքը, ասեմ, որ դա պարզապես իմ կողմից անփույթ մոտեցում է եղել։

Ինչի համար ներողություն եմ ուզում խնդրել իմ կողմից, իմ շատ սիրելի հայերիս։ Ճիշտ չեմ արտահայտվել, ինչ խոսք։ Անկեղծ բառը կարող է միտք փոխել, ես քոչվոր բառը իրականում ցանկացել եմ օգտագործել, այնտեղ որ նախորդ իշխանությունները, մեզ՝ հայերիս քոչվոր են դարձրել, երբ օդանավակայանում ընկերներիս էի ճանապարհում Բրյուսել ու շատ լցված էի։ Անմիտ բան է ստացվել իմ կողմից, բայց ես այն չեմ, ինչպես որ կարելի է ինձ բնութագրել։ Հայցում եմ ձեր ներողամտությունը։

Հ.Գ.Լրատվամիջոցները կարող են վերցնել իմ այս գրառումը՝ շնորհակալություն:



Հիշեցնենք, որ Նաիրա Մովսիսյանը փողոցային պայքարով իշխանափոխության մասին խոսելիս ասել էր, որ քոչվոր ցեղ ենք.