ԱՄՆ-ում Նոր Զելանդիայի դեսպանության ռազմական կցորդին մեղադրել են զուգարանում գաղտնի նկարահանում իրականացնելու մեջ

ԱՄՆ-ում Նոր Զելանդիայի դեսպանության ռազմական կցորդին մեղադրել են զուգարանում գաղտնի նկարահանում իրականացնելու  մեջ
ԱՄՆ-ում Նոր Զելանդիայի ռազմական կցորդ Ալֆրեդ Կիտինգին մեղադրել են Վաշինգտոնում նորզելանդական դեսպանատան զուգարաններից մեկում իրականացված գաղտնի տեսագրման մեջ:



Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը: Գաղտնի տեսագրման սարքը զուգարանում հայտնաբերվել է դեռ անցյալ տարվա հուլիսին: Հետաքննություն իրականացնելու համար ԱՄՆ են ժամանել նորզելանդական ոստիկանության աշխատակիցներ: Արդյունքում Կիտինգին ներկայացվել է մեղադրանք, որի համաձայն՝ գաղտնի տեսագրություններն իրականացվել են ապօրինաբար ինտիմ նկարներ ստանալու համար:



Կիտինգը վերադարձել է Նոր Զելանդիա եւ հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Նա կկանգնի դատարանի առաջ եւ եթե դատարանը մեղադրական վճիռ արձակի, առաջիկա մեկ ու կես տարին կանցկացնի բանտում: