«Ես մյուս ճանապարհով էի եկել»․ Փաշինյանը՝ գյումրեցուն

«Ես մյուս ճանապարհով էի եկել»․ Փաշինյանը՝ գյումրեցուն
Երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանարահավաքին ելույթ ունեցավ գյումեցի Արման Թադևոսյանը, ով ապրիլի 29-ին Գյումրուց ոտքով հասել է Երևան․



«Այս օրինակն ունեցել եմ իմ հորեղբորից, որը «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար Վլադիմիր առաքելյանն է։ Նա Սերժ Սարգսյանի և իր համախոհների հրամանով այսօր 2 ու կես տարի է, ինչ որպես քաղբանտարկյալ նստած է։ Երկրորդ օրինակը ունեցա մի քանի օր առաջ իմ և ձեր վարչապետի, մեր Նիկոլ եղբոր օրինակն էր։ Ինչպես որ նա Գյումրիից սկսեց, ես էլ որոշեցի Գյումրիից սկսել, և ամսի 29-ին, մեր պաշտած Աստծո հետ ուխտ կապելով, որոշեցի ոչինչ չուտել, և այդպես Երևան քայլել այն նույն ճանապարհով, որը մեր վարչապետը անցավ»,- իր ելույթում ասաց Արման Թադևոսյանը։



Խոսքն ավարտելուց հետո նրան մոտեցավ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝ «Ես մյուս ճանապարհով էի եկել»։



Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակից մարտի 31-ին քայլերթ էր սկսել։ Անցել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերով։ Նա մայրաքաղաք հասավ միայն ապրիլի 13-ին։