Ջորջ Բուշ-ավագին հոսպիտալացրել են

Ջորջ Բուշ-ավագին հոսպիտալացրել են
Կնոջ` Բարբարա Բուշի մահվանից մի քանի օր անց հոսպիտալացրել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավահին: Այս մասին հայտնում է նախկին նախագահի խոսնակ Ջիմ Մըք-Գրեյթը իր թվիթերյան էջում գրառում կատարելով: ԱՄՆ նախկին նախագահին հիվանդանոց տեղափոխել են ապրիլի 17-ին: Նա 92 տարեկան էր: Այժմ նա գտնվում է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Մեթոդիստական եկեղեցու հիվանդանոցում: Հայտնի է, որ նախկին նախագահի արյունատար համակարգում վիրուս է թափանցել: Հաղորդվում է, որ Բուշ-ավագի օրգանիզմը դրական է արձագանքում ապաքինման պրոցեդուրաներին: