ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի առիթով

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի առիթով
Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը», ԱՄՆ Պետդեպարտամենը հանդես է եկել հայտարարությամբ` արձագանքելով Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.



«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար :Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդականգործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով`համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը: Մենք շարունակում ենք մոտից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը, եւ բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից եւ բռնի որեւէ գործողությունից»: