Սենատոր Էդվարդ Մարքին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին` թավշյա հեղափոխության առիթով

Սենատոր Էդվարդ Մարքին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին` թավշյա հեղափոխության առիթով
ԱՄՆ Սենատի Միջազգային կոմիտեի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին անդրադարձել է ապրիլի 23-ին Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակին եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Իր անձնական կայքում սենատորը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին, որտեղ մասնավորապես ասվում է.



«Այսօր լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար, լավ օր է Հայաստանում օրենքի իշխանության հաստատման համար, լավ օր է հայ ժողովրդի համար: Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին, որ ընթանում են ազատ եւ բաց ժողովրդավարական հասարակության ճանապարհով: Իմ կողմից մտադիր եմ շարունակել աշխատանքը՝ ամրապնդելով բարեկամությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա»: Այս մասին հայտնում է VOA-ն: