Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը

Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը
Քիմ Քարդաշյանը անդրադարձել է Հայաստանում երեկ հաղթանակ տարած թավշյա հեղափոխությանը: Իր թվիթերյան էջում Քիմը մասնավորապես գրել է.



«Այնքան ներշնչող է, որ միավորված բոլոր հայերը խաղաղ ցույցերի միջոցով կարողացան փոխել իրավիճակը: Սա պատմական օր է Հայաստանի համար: Ես Հայաստանում արված այս լուսանկարը հրապարակում եմ, քանի որ այս ծեր կինը դիպավ իմ սրտին եւ ինձ համար նա ներկայացնում է շատ ուժեղ հայերի սրտերը»: Լուսանկարում Քիմի հետ պատկերված է նաեւ ՀՀԿ հայտնի տատիկը: