Ի՞նչ արեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը երկու ժամ առաջ ընթացող ցույցի ժամանակ

Ի՞նչ արեց Կենտրոնական բանկի  նախկին նախագահը երկու ժամ առաջ ընթացող ցույցի ժամանակ
Երբ անչափահասի է ոստիկանը հետապնդում, ոչ մեկը անտարբեր չի կարողանում մնալ։



Նիկոլենք Ազատության պողոտայում էին՝ Զովքի մոտ։ Երբ ես մտա սուպերմարկետ, բոլորն այդ թեմայով էին խոսում՝ մի տեսակ սրտնեղած․ ոստիկանները մի անչափահաս ցուցարարի քաշքշում էին,- պատմում են նրանք,- մարդիկ, ովքեր կապ չունեին ցույցի հետ, դեպքից հետո կարծես ցուցարար էին դարձել։ Ի՜նչ սորտեր կան ոստիկանների մեջ,- չարացած էին։ Ցույցի մասնակիցները ոստիկանների ձեռքից ուզում էին խլել երեխուն․ քաշքշուկ էր սկսվել։ Կողքերից հետևում էին աշխատողները և սրտները քիչ էր մնում «բերաններով դուրս գա»։ Այդպես են ներկայացնում։ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով ապրում է այդ տարածքում,  «փրկեց երեխուն»,- խառնվելով քաշքշուկին։



-Ապրի Բագրատ Ասատրյանը,- ասում էին։



Բոլորն էլ երեխա ունեն ու ցանկացած մեկը ոստիկանի կողմից նման քայլ տեսնելով, մեղմ ասած չարանում է նրա վրա․․․



Հասմիկ Բաբաջանյան