Տասնյակ հանրահավաքներ ապրիլին․ Ազատության հրապարակը դատարկ չի մնա

Տասնյակ հանրահավաքներ ապրիլին․ Ազատության հրապարակը դատարկ չի մնա
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Հանուն Հայաստան փրկության» ճակատը եւ «Քաղաքացիական պամանագիր» կուսակցությունը ողջ ապրիլ ամսվա համար Ազատության հրապարակը «բրոնյա» անելու հայտեր են ներկայացրել, որոնք ընդունվել են ի գիտություն։



Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ «Հանուն Հայաստան պետության ճակատի» ներկայացուցիչ Արմեն Կյուրեղյանը ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 20-ը հանրահավաքներ անցակցնելու համար դիմել է Երեւանի քաղաապետարան։ Նրանցից ետ չի մնացել նաեւ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանիին»․ նրանք Օպերան «բրոնյա» են արել ապրիլի 17-ից մինչեւ ապրիլի 22-ը։ Իսկ «ՔՊ»-ն շուրջօրյա քառօրյա հանրահավաք-նստացույցերը կիրականացնի ապրիլի 13-ից, որը կտևի մինչեւ վարչապետի ընտրության օրը՝ ապրիլի 17-ը։



Արմենակ Կյուրեղյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմադիր ուժերը մեկը մյուսին չեն խանգարելու․ «Եթե էդ օրը տեղի ունենա՝ պայմանավորվածություն կլինի, եւ ամեն մեկը իր հանրահավաքը կիրականցնի։ Նախապես ռեզերվա արված, չգիտես՝ որ օրը ինչ տեղի կունենա»։



«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ նշեց, որ դեռեւս չեն ցանկանում իրենց պլանների մասին հայտարարել․ «Մենք ընթացքում ենք որոշում»։