Փաշինյանը «փրկվել» է, լրագրողները՝ ոչ

Փաշինյանը «փրկվել» է, լրագրողները՝ ոչ
Արդեն մոտ մեկ ժամ է՝ երկու լրագրող եւ երկու օպերատոր փակված են Մամուլի բարձրահարկ շենքի վերելակում։ Ժամանել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ, վերելակը վերեւ են բարձրացնում, ներքեւ իջեցնում, սակայն դռները բացել չի հաջողվում։



Լրագրողները, որոնց թվում է նաեւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը, վերադառնում էին Մամուլի ազգային ակումբից, որտեղ առավոտյան ասուլիս էր տալիս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրենց պայքարի մասին։



Ի դեպ, նրանցից առաջ վերելակով իջել է Փաշինյանը։