Արմավիրում փլուզվել է գոմի տանիքը, ներսում կա քաղաքացի. ահազանգ

Արմավիրում փլուզվել է գոմի տանիքը, ներսում կա քաղաքացի. ահազանգ
Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 4-ին՝ ժամը 12:32-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում գոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



Արտակարգ իրավիճակների նախարարությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։