Թրամփը ճարպակալման վտանգի տակ է․ որքան է կշռում նախագահը

Թրամփը ճարպակալման վտանգի տակ է․ որքան է կշռում նախագահը
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես պետք է սնվի հատուկ սննդակարգով: Կազմակերպության տվյալներով Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոննի Ջեկսոնը Թրամփի մոտ ճարպակալման վտանգ է հայտնաբերել:



190սմ հասակին նա կշռում է 108,4կգ: Նախագահին հորդորել են օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերք և ինտենսիվ զբաղվել սպորտով, որից հետո Թրամփն իր ճաշացանկը լցրեց ապուրներով, աղցաններով և ձկնեղենով: Իր օգնականին 71-ամյա Թրամփը հայտնում է, որ այժմ գտնվում է ծաղկուն շրջանում:



Սակայն Bloomberg-ը հայտնում է, որ նախագահն այդքան էլ հետամուտ չի լինում բժիշկների հորդորին և իրեն թույլ է տալիս ժամանակ առ ժամանակ նախաճաշին օգտագործել բեկոն: