Վարդենյաց լեռնանցքը և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ են

Վարդենյաց լեռնանցքը և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:



Մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Վարդենյաց լեռնանցքը և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող հատվածը (10-12 կմ) փակ են:



Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:



Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 



Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: