Չինաստանի ափերին իրանական նավթատարից նավթի արտահոսք չի եղել

Չինաստանի ափերին իրանական նավթատարից նավթի արտահոսք չի եղել
Չինաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի արևելյան ափերին իրանական նավթատարի հեղուկանավի ու չին-հոնկոնգական բեռնատար նավի բախումից նավթի արտահոսք տեղի չի ունեցել: Այս մասին հայտնում է Parstoday.com-ը՝ վկայակոչելով IRNA լրատվական գործակալությանը: Ըստ հաղորդման, հունվարի 11-ին, Չինաստանի տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում .«Չնայած որ երեքշաբթի օրվանից առ այսօր հրդեհ է բռնկվել իրանական նավթատարում, սակայն նավթի արտահոսք չի եղել»:



Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ իրանցի անհետացած ուղևորների մասին տեղեկություն ձեռք բերելու համար 13 փրկարար նավեր իրենց ծածկույթի տակ են վերցրել ծովային 900 մղոն տարածություն:



Անդրադառնալով իրանական նավի հրդեհի մարման գործողություններին՝ Չինաստանի հրշեջ-փրակարարական օպերացիայի հրամանատարն ասել է, որ այդ ուղղությամբ Չինաստանը որեւէ բան չի խնայի: